ԳլխավորԼուր

Նստացույց՝ ԿԳՄՍ նախարարության առջեւ. պահանջում են նախարարի հրաժարականը

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիմաց նստացույց է սկսվել․ ԵՊՀ հայ բանասիրության, աստվածաբանության, պատմության ֆակուլտետների մի խումբ ուսանողներ պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Մինչ այդ բողոքի ակցիա էր անցկացվել կառավարության գլխավոր մասնաշենքի առջեւ։

Նախարարության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ 

Բողոքի ակցիա անցկացնողները վստահեցնում են՝ նստացույցը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Արայիկ Հարությունյանը պաշտոնից չի հեռացել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին դասադուլ էին արել ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները՝ բողոքելով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները բուհերի պարտադիր ծրագրից հանելու նախաձեռնության դեմ։

Comment here