ԳլխավորԼուր

Ամուլսարի բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել

Ամուլսար

Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել Ջերմուկ տանող ավտոճանապարհին։

Քիչ առաջ Ամուլսարում իրավիճակը կրկին լարված էր, ոստիկանության մեքենան վնասել էր ակցիայի մասնակիցներից մեկի ոտքի վրայով, մի քանիսը բերման են ենթարկվել

Ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ «Լիդիան» ընկերության պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը, ինչն էլ լարվածության առիթ է դարձել։

Comment here