ԳլխավորԼուր

Բանասիրականի ուսանողները դասադուլ են անում. պահանջում են նախարարի հրաժարականը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի  ուսանողները դասադուլ են հայտարարել` բողոքելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:

Ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Հեռացիր պատվով», մերթ ընդ մերթ վանկարկում են ուսանողները։

Բողոքի ակցիան ԵՊՀ 8-րդ մասնաշենքի առջեւ (Աբովյան 52 ա) այս պահին շարունակվում է։

 

Comment here