ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք է գրանցվել

Դիմակով անցորդներ Երեւանում

Օգոստոսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, 833-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում (մեկ օրում՝ 1906), տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 244 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 249 է»:

Comment here