ԳլխավորԼուրՀեռավար կրթություն

ԱԶԲ-ն կաջակցի Հայաստանում հեռավար կրթության զարգացմանը

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի Հանրապետությանը հատկացվող Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հեռավար կրթության հարթակի զարգացում և վերապատրաստումների կազմակերպում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հեռավար կրթության հարթակում կներդրվեն կրթության քաղաքականության և բովանդակության մշակմանը նպաստող նոր առցանց գործիքներ՝ նախատեսված հանրակրթական դպրոցներում սովորողների, մանկավարժների և ծնողների համար։ Հարթակը հարմարեցված կլինի ֆիզիկական տարբեր կարողություններ ունեցող օգտվողների պահանջներին, միաժամանակ ապահովելով արդյունավետ միջավայր՝ առցանց դասընթացների, ուսուցիչների ու սովորողների հետադարձ կապի գործուն մեխանիզմների, հանձնարարություններ տալու, մոնիթորինգի և ուսուցման աշակերտակենտրոն մեխանիզմների համար։

Ծրագրի շրջանակում կբարելավվի կանոնակարգային և ինստիտուցիոնալ դաշտը, ինչպես նաև շահառուների կարողությունների զարգացման նպատակով՝ հեռավար կրթության հարթակի արդյունավետ շահագործման համար կիրականացվեն վերապատրաստումներ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 750 հազար դոլար է, նպատակն է՝ արտակարգ իրավիճակների և համավարակի պայմաններում ապահովել որակյալ և շարունակական կրթություն։

Comment here