ԳլխավորԼուրՀեռավար կրթությունՈւսումնառություն Հայաստանում

Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու ուսումնական տարին

Հայ-ռուսական համալսարան

Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ Այս մասին նշված է համալսարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։

«Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ-Ռուսական համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձևաչափով ուսուցման և օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Comment here