ԳլխավորԼուրՀեռավար կրթություն

Ղազախստանի քոլեջներն ու համալսարաններն ուսումնական տարին հեռավար ձեւաչափով կսկսեն

Ղազախստանի քոլեջներն ու համալսարաններն ուսումնական տարին հեռավար ձեւաչափով կսկսեն կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այդ մասին հայտարարել է հանրապետության կրթության եւ գիտության նախարար Ասխաթ Այմագամբետովը:

Տարրական դասարանների աշակերտների համար հնարավորություն կլինի դպրոցներում կազմակերպել հերթապահ դասարաններ՝ հատուկ սանիտարական պահանջներով: «Քոլեջներն ուսումնական տարին կսկսեն հեռավար ձեւաչափով: Ավանդական ձեւաչափը լինելու է անհատական գրաֆիկով՝ արտադրական ուսուցման, մասնագիտական պրակտիկայի կազմակերպման դեպքում՝ հիմնականում առաջին եւ վերջին դասարանների սովորողների համար։

Նույնպիսի որոշում է ընդունվել բուհերի համար. ուսուցումն առավելապես կազմակերպվելու է հեռավար ձեւաչափով:

Comment here