ԳլխավորԼուր

Տոկաևը հրամայել է ահաբեկիչների ուղղությամբ կրակ բացել առանց նախազգուշացման

Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը հրամայել է ահաբեկիչների ուղղությամբ կրակ բացել առանց նախազգուշացման։

«Հանցագործներին պետք է ոչնչացնել, և դա կարվի մոտ ժամանակներս»,- ուղերձի ժամանակ ասել է Տոկաևը:

Նրա խոսքով՝ Ղազախստանը գործ ունի օտարերկրյա հանցագործների հետ, ընդհանուր առամամբ հարձակումներին մասնակցել է 20 հազար ահաբեկիչ։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին` հեղուկ գազի թանկացման ֆոնին (ավելի ուշ թանկացման որոշումը չեղարկվեց)։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։

Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը՝ ձերբակալվել։