Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։
Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ Նրանք կշարունակեն սպորտով նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները։ Ի դեպ, թիմը 2020-2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել է երկրորդ տեղը։
Ո’չ ահաբեկչությանը»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանցիները Որոտանի մոտ կանգնեցրել էին ու ստուգել հայկական պետհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխում էր արցախցի մանկապատանեկան թիմի անդամներին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։