ԳլխավորԼուր

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել ԵՊՀ մամուլի խոսնակը

Այն, ինչ կատարվում է Երևանի պետական համալսարանում, իսկապես «բեսպրեդել է», և իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու համար ես երկու հայցով արդեն իսկ դիմել եմ դատարան. երրորդ հայցով կդիմեմ ամենաուշը գալիք չորեքշաբթի, Aysor.amի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնից օրերս ազատված Գևորգ Էմին-Տերյանը։

«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ինձ երեք նկատողություն է տվել՝ երեքն էլ շատ ծիծաղելի։ Նկատողություններից մեկը վերաբերում է համալսարանում պատվաստումների գործընթացի լուսաբանմանը։ Ռեկտորի ժ/պ-ն օգոստոսի 26-ին ինձ հանձնարարական է տվել, ես արդեն ամսի 27-ին կազմակերպել եմ լուսաբանումը։ Ապա սեպտեմբերի 1-ին նրանից ստացել եմ մի գրություն, որ բացատրություն ներկայացնեմ՝ ինչու օգոստոսի 30-ին պատվաստման գործընթացը չի լուսաբանվել։ Ես ռեկտորի ժ/պ-ին պատասխան եմ գրել, որ իր հանձնարարականի մեջ չկար կետ, թե ինչ պարբերականությամբ պետք է գործընթացը լուսաբանել։ Սա, ճիշտն ասած, «բեսպրեդել» է, և Հովհաննես Հովհանիսյանը, ենթադրում եմ, այսկերպ ցույց է տալիս «պողպատե մանդատի» ուժը», — ասել է Գևորգ Էմին-Տերյանը։

Ինչ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյանի կողմից իրեն արված մյուս երկու նկատողություններին, ապա, ըստ Էմին-Տերյանի, դրանցից մեկը վերաբերում է սեփական գրառման համար հերքման տեքստ այդպես էլ չգրելուն։

«Ես ռեկտորի ժ/պ-ին գրել եմ, որ իր հանձնարարությունն ապօրինի է, ինքն իրավունք չունի ինձ նման հանձնարարություն տալու՝ հերքել ինքս իմ գրածը։ Երրորդ նկատողությունը վերաբերում է իբր իմ՝ աշխատանքից ուշանալուն։ Ենթադրում եմ, որ նա ժամերը ֆիքսել է՝ տեսագրությունները դիտելով»,-ասել է Էմին-Տերյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here