ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարն այցելել է Մայր բուհ

Ժաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցել է Երևանի պետական համալսարան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, որի ընթացքում քննարկվել են համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։

Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների լաբորատորիաներում նախարարը ծանոթացել է ձեռքբերված նոր սարքավորումներին և դրանց կիրառմամբ իրականացվող հետազոտական և ուսումնական աշխատանքներին:

Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել բնագիտական լաբորատորիաների տարածքների բարեկարգման, սարքավորումների նորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներից, որոնք իրականացվել են պետական և միջազգային տարբեր դրամաշնորհների շրջանակում:

Նրա խոսքով՝ լաբորատորիաների պարագայում շատ կարևոր է նաև կատարվող աշխատանքի որակը, որը հնարավորություն կընձեռի նման հետազոտությունների արդյունքներին օգտագործել ինչպես գիտական աշխատանքների, այնպես էլ մասնավորի հետ համագործակցության համար:

Որպես օրինակ՝ նախարարը նշել է Ֆարմացիայի ինստիտուտում դեղերի փորձաքննության իրականացումը, որը ԵՊՀ-ին կարող է համապատասխան պատվերներ ապահովել՝ նպաստելով հանրային զարգացման տանող գիտություն- կրթություն-հանրություն շղթայի լիարժեք կապին:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր են հանձնել միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի ղեկավարներին:

ԵՊՀ կրթական ծրագրերի հավատարմագրումն իրականացվել է գերմանական ASIIN գործակալության հետ համատեղ, մասնավորապես՝ հավատարմագրվել են Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական), «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական), «Ֆարմացիա» (բակալավրիատական), «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը:

ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ այժմ իրականացվում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթաց։

Ժաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներումԺաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներումԺաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներումԺաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներումԺաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներումԺաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներումԺաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներումԺաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներումԺաննա Անդրեասյանը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում