ԳլխավորԼուր

Թշնամին Արցախում գնդակոծել է հայկական դիրքերը, հայկական կողմից կա 2 վիրավոր

Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան հղում անելով Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությանը։

«Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի երկու զինծառայողներ:

Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,–նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Comment here