ԳլխավորԼուր

Կանադայում 51-ամյա հրաձիգը գնդակահարել է 15 մարդու

Կանադայի 51-ամյա բնակիչ Գաբրիել Ուորթմանը շաբաթ երեկոյան կրակ է բացել եւ սպանել բազմաթիվ մարդկանց Պորտապիկ քաղաքում (Նոր Շոտլանդիա) եւ մոտակա մի քանի այլ բնակավայրերում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով CBC News-ին։

Ոստիկանությունը գրեթե 12 ժամ հետապնդել է հրաձիգին եւ ոչնչացրել նրան կիրակի առավոտյան՝ Գալիֆաքսի մոտակայքում։ Հանցագործը ոստիկանական համազգեստի նման հագուստով է եղել, նրա զոհերի թիվը կազմել է 15 մարդ, այդ թվում կանադական արքայական հեծյալ ոստիկանության մեկ աշխատակցուհի։ Եվս մեկ ոստիկան թեթեւ վնասվածք է ստացել։

Հանցագործության պատճառը հայտնի չէ, իրավապահները բացառել են ահաբեկչության վարկածը։

Comment here