ԳլխավորԼուր

Ոստիկանությունն ուժ է կիրառել, կոտրվել է 77-ամյա կնոջ ձեռքը

Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանը ձախ բազկոսկրի կոտրվածք է ստացել, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:

Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան — Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:

Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։