ԳլխավորԼուր

Ուսանողուհուն ծեծելով սպանել են «սրբապղծության համար»

Նիգերիայի Սոկոտո քաղաքում անհայտ անձինք առեւանգել ու փայտերով ծեծելով սպանել են նույն քաղաքի Շեհու Շագարիի քոլեջի ուսանողուհի Դեբորա Սամուելին, տեղեկացնում է Guardian Nigeria-ն։

Լինչի դաստաստանը տեղի է ունեցել մայիսի 13-ին այն բանից հետո, երբ Դեբորան WhatsApp-ի ձայնագրություն է ուղարկել իր դասընկերներին, որը նրանցից ոմանք համարել են սրբապղծություն ու վիրավորանք՝ Մուհամեդ մարգարեի հասցեին։

Նրա սպանության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և ձերբակալելու՝ իշխանությունների ջանքերը բախվել են բողոքի զանգվածային ցույցերի, որոնք էլ ավելի են բորբոքել կրոնական լարվածությունը հիմնականում մուսուլմանաբնակ նահանգում:

Նիգերիայի բնակչությունը մոտավորապես բաժանված է քրիստոնյա մեծամասնության՝ հարավում և մուսուլմանական մեծամասնության՝ հյուսիսում: Թեև սահմանադրությունը երաշխավորում է խոսքի, մտքի և խղճի ազատության իրավունքը, երկրի քրեական օրենսդրությունը կրոնը վիրավորելը հանցագործություն է համարում: Շարիաթը կամ իսլամական օրենքը, որը կիրառելի է երկրի 12 հյուսիսային նահանգներում, ներառյալ Սոկոտոն, քրեականացնում է սրբապղծությունը, իսկ շարիաթի դատարանները մահապատժի են դատապարտում դրա համար։

Սպանության վայրը