ԳլխավորՀեռավար կրթություն

«Ռոստելեկոմ»-ն ընդլայնում է հեռավար կրթության շրջանակները Hybrid Edu-ի միջոցով

Գնահատելով կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում ստեղծված իրավիճակը և դասերի հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը, «Ռոստելեկոմ»-ը նոր քայլեր է ձեռնարկում հեռավար կրթությունը ավելի մատչելի և հասանելի դարձնելու ուղղությամբ:

Ընկերությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր մալուխային հեռուստատեսության օպերատորներին վերահեռարձակելու Սմարթ հեռուստատեսության միջոցով հեռարձակվող Hybrid Edu (ch121) հեռուստաալիքը:

Նախորդ շաբաթ «Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «Հիբրիդ սոլյուշնզ» ընկերության հետ, հայտարարել էր Սմարթ հեռուստատեսության միջոցով նոր կրթական հեռուստաալիքի (Hybrid Edu (ch121)) հեռարձակման մասին:

Hybrid Edu հեռուստաալիքի եթերում հնարավոր է հետևել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող և ՀՀ լավագույն ուսուցիչների կողմից մատուցվող հեռավար դասընթացներին՝ հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ: Տեսանյութերը կարելի է դիտել նաև Ֆիլմադարանի «Սերիալներ» բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով:

Hybrid Edu կրթական ալիքի եթերում այսուհետ հնարավոր է դիտել նաեւ «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ուսուցողական նյութերը: Ակադեմիայի մասնագետների մշակած վարժություններն ու դասերը ունեն բազմաթեմատիկ են՝ մաթեմատիկայից մինչև արվեստ, վիճակագրության և հավանականության տեսություն:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Comment here