ԳլխավորԼուր

Սրճարանները կշարունակեն գործել

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն, Հայաստանի ողջ տարածքում կարգելվեն առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները՝ բացառությամբ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների։

Մարտի 23-ի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Սահմանափակումները կգործեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության վրա, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների նկատմամբ, շահումով խաղերի կազմակերպման (բացառությամբ համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերի և վիճակախաղերի) գործունեության վրա։ Սահմանափակումներ կմտցվեն նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում։

Սահմանափակումները կտարածվեն նաև անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների։

Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության, շարժական կետերի խմիչքների, ըմպելիքների վաճառքի վրա։

Comment here