Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները, տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Քաղաքից դուրս գալու սահմանափակումները հանվել են ապրիլի 8-ին՝ տեղի ժամանակով 00:00-ին: Արդյունքում կվերագործարկվի տրանսպորտային համակարգը, որը կապում է Ուհանը մյուս շրջանների հետ:
Նշվում է, որ սահմանափակումները հանելու առաջին իսկ ժամերին 65 հազար մարդ է դուրս եկել քաղաքից, հիմնականում՝ գնացքներով և օդանավերով:
Ուհանը «փակվել էր» հունվարի 23-ին, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 500-ի։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։