Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ աջակցել վարչապետի բուժմանը։ Այս մասին տեղեկացնում է The Times-ը։
«Մենք վստահ ենք, որ վարչապետն ամենալավ բուժումն է ստանում Առողջապահության ազգային համակարգի կողմից։ Ցանկացած բուժում, որ նա ստանում է, իր բժիշկների իրավասությունների շրջանակում է»,-հայտարարել է Ջոնսոնի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կորոնոավիրուսի վարակի ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 6-ին նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Comment here
You must be logged in to post a comment.