ԳլխավորԼուր

Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

Այսօր կկայանա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին (Բաստիլի գրավման օրը):

Այս մենահամերգով սկիզբ է դրվում 2000+ համերգաշարին, որի նպատակն է պրոպագանդել 21-րդ դարի համաշխարհային դաշնամուրային երաժշտությունը եւ ներկայացնել մեր օրերի կոմպոզիտորներին հայաստանյան հանդիսատեսին:

Համերգը հեռարձակվելու է առցանց ձեւաչափով՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտից, Երեւանի ժամանակով ժ.21:00: Համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի վեց ժամանակակիցների ստեղծագործություններ, որոնք բոլորն էլ լինելու են հայաստանյան պրեմիերաներ. Պիեռ Բուլեզ, Բրունո Մանտովանի, Պասկալ Դյուսապեն, Ժակ Լընո, Միշել Կարսկի, Քրիստոֆ Բերտրան:

Comment here