2020-2021 ուսումնական տարում Հայ-Ռուսական համալսարանը «Ուսմունք» դպրոցի հենքի վրա կազմակերպում է ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընդունելությամբ ձևավորվելու են հատուկ դասարաններ՝ ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով, օժտված դպրոցականների համար: Հատուկ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: Ուսուցումն անվճար է:
Հատուկ դասարաններ ընդունվելու համար հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի՝
• Ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում,
• Քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է քիմիա և կենսաբանություն առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում,
Մրցույթում առավել միավորներ հավաքած դիմորդները կընդգրկվեն համապատասխան դասարաններում, ըստ հատկացված տեղերի: Հավասար միավորների դեպքում առաջնությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա) առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:
Դպրոցի շրջանավարտները կստանան արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:
Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020թ. սեպտեմբերի 10-ը: Լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել nano@rau.am էլեկտրոնային հասցեին: Անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն
• Ծննդյան վկայականի պատճեն
• Ծնողների անձնագրերի պատճենները
• Գունավոր լուսանկար 3X4
• Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
• Բժշկական տեղեկանքի պատճեն (Ձև 26)
• Դիմում Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար դիմել՝
• Ֆիզիկատեխնիկական ուղղությամբ՝ պրոֆ., ֆ.մ.գ.դ. Հայկ Սարգսյանին (հեռ. 093 52 47 18, hayk.sarkisyan@rau.am)
• Քիմիակենսաբանական ուղղությամբ՝ կ.գ.դ. Արսեն Առաքելյանին (հեռ. 094 79 23 01, arsen.arakelyan@rau.am)
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։