ԳլխավորԼուր

Ավարտվեց սփյուռքի պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագիրը

Ավարտվեց սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Այս մասին Usanogh.am-ին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:

Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն մաղթեց գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար:

Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը:

«Քայլ դեպի տուն» 2022-ի հայտադիմումները կընդունվեն 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունների համար այցելեք գրասենյակի կայքէջ։

 

Comment here