ԳլխավորԼուր

Հայ աշակերտները 8 մեդալ են նվաճել Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

Ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադան Խանտի Մանսիյսկում

Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցից են։

Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սան Արտյոմ Գասպարյանը:

Բրոնզե մեդալի են արժանացել ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սաներ Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը և Արսեն Ասատրյանը, իսկ ֆիզմաթ դպրոցից՝ Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը և Գոռ Հասրաթյանը:

Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։