ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթություն

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2023-2024թթ. նոր ուսումնական տարվա համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2023թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն ԱՌՑԱՆՑ։

Մրցույթը կանցկացվի մարտի 13-ից մինչև մայիսի 3-ը։

Մինչ դիմում-հայտ լրացնելը, պետք է ծանոթանալ մեր կողմից հովանավորվող համալսարանների և մասնագիտությունների ցանկին՝ https://aef.am/university/

Եթե ձեր համալսարանն ու մասնագիտությունը կար մեր ցանկում, ապա պետք է մուտք գործել և լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը՝ https://apply.aef.am/