ԳլխավորԼուրԿրթաթոշակ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է, որ այսօրվանից մեկնարկել է կրթաթոշակային ծրագիրը՝ 2022-2023 ուսումնական տարվա համար։

Կրթաթոշակի մրցույթ` վճարովի և առկա համակարգում սովորող ուսանողների համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 5/3 կամ 100/75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ․-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը։

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am էլ հասցեին կամ զանգահարել (+374) 11 53 14 85: