ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակներ` «Չինական մեծ պարիսպ»

Պեկինի համալսարան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների տրամադրման մասին` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուներն են անգլերենը կամ չինարենը։

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից (հավելվածներ 1, 2, 3, 4, 5 

Հնարավոր թեկնածուների փաստաթղթերի ամբողջական փաթեթները մինչև փետրվարի 6-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածու. հայտերը կարող են ներկայացվել միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորությամբ: Թեկնածուներից մեկը պետք է լինի կին։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ. (+374) 10 599-646: