Հունվարի 21-ին նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը` Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Օրը սահմանվել է 1986թ. ԱՄՆ-ում՝ որպես Գրկախառնության ազգային օր, որից հետո տարածվել է աշխարհով մեկ:
Հայտնի չէ` ով է գաղափարի հեղինակը, և ինչու է տոնը նշվում հունվարի 21-ին: Կարծիք կա, որ նման տոն ստեղծելու նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես են եկել ուսանողները: Հենց այս օրը երիտասարդ տղաներն ու աղջիկները գրկախառնվել են` անկախ մտերիմ հարաբերություններից: Ասում են, որ գրկախառնության ժամանակ մարդիկ հոգևոր ջերմություն են փոխանակում:
Այս տոնը հիմնականում նշվում է արևմտաեվրոպական երիտասարդության ուսանողական միջավայրում։
Ըստ հոգեբանների` մարդիկ, որոնք ձգտում են գրկախառնության, ցանկանում են ստանալ անվտանգության և սիրո էներգիա: