Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ Էկրան: Aurora 7 սարքը ստեղծվել է պրոֆեսիոնալ օգտագործման համար, տեղեկացնում է ixbt.com-ը:
Դյուրակիր համակարգիչն ունի մեծածավալ կորպուս եւ հիմնական էկրան, որին ամրացված Է եւս հինգ դիսփլեյ: Չորս էկրաններն ունեն 17,3 դյույմ անկյունագիծ եւ 4K կետայնություն, մնացած երեքը՝ յոթ դյույմ անկյունագիծ եւ Full HD կետայնություն:
Նորույթը կթողարկվի Intel i7 չորսմիջուկանի պրոցեսորով, NVMe կուտակիչով եւ 64 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
Սարքի մանրամասն տեխնիկական բնութագիրը եւ արժեքը չեն բացահայտվում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։