ԳլխավորԼուր

Սիրո ճամփով դեպի վերև. Երևանում ծափահարություններով վերջին հրաժեշտը տվեցին Հայկոյին

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան, Հայկոյի (Հայկ Հակոբյան) հարազատներն, ընկերները, գործընկերներն ու երկրպագուները հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահից  հեղինակի «Վերև» ստեղծագործության հնչյունների ներքո վերջին հրաժեշտը տվեցին կոմպոզիտորին, որը երկար տարիներ իր գեղեցիկ, ռոմանտիկ երգերով ոգևորել է բազմաթիվ արվեստասերների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկոն հուղարկավորվել է Երևանի քաղաքային պանթեոնում:

Comment here