Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյը արտասվել է Ջորջ Ֆլոյդի հրաժեշտի արարողության ժամանակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ցնցվում նրա ուսերը։
Հավաքվածները 8.46 րոպե լռությամբ հարգել են Ֆլոյդի հիշատակը. հենց այդքան ժամանակ է ոստիկանը ծնկով սեղմել Ֆլոյդի պարանոցին։
Հիշեցնենք, որ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ տասնյակ բնակավայրերում բողոքի զանգվածային գործողություններ են սկսվել, որոնք ուղեկցվել են անկարգություններով եւ բախումներով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։