ԳլխավորԼուր

Ջորջ Ֆլոյդը մահացել է սրտի եւ շնչառության կանգից

Ջորջ Ֆլոյդը մահացել է սրտի եւ շնչառության կանգից, որոնք հետեւել են ձերբակալման պահին ոստիկանների գործողություններին։ Ֆլոյդի օրգանիզմում հայտնաբերվել են թմրանյութերի օգտագործման հետքեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դատաբժշկական բյուրոյի փորձագիտական եզրակացությանը։

Դատական փորձագետների կարծիքով՝ 46-ամյա տղամարդուն սպանել են։ Ֆլոյդը նաեւ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Փորձագետները ճշտել են, որ Ֆլոյդի բռնի մահվան վերաբերյալ եզրակացությունը չեզոք է եւ չի նշում որեւէ մեկի մեղավորությունը կամ գործողությունների դիտավորությունը։

Իրենց հերթին՝ Ֆլոյդի ընտանիքի վարձած անկախ փորձագետներն էլ նշել են, որ մահը վրա է հասել շնչահեղձությունից։

Հիշեցնենք, որ 46-ամյա աֆրոամերիկացու մահից հետո բողոքի լայնածավալ գործողություններ են ընթանում ԱՄՆ բազմաթիվ բնակավայրերում։ Դրանք ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ բախումներով։

Comment here