ԳլխավորԼուր

«ԱրՔա» վճարային համակարգում տեխնիկական խնդիրներ են առաջացել. Sputnik Արմենիա

Հայաստանի «ԱրՔա» վճարային համակարգում տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ընկերության գրասենյակից։

«Խնդիրը պայմանավորված է համակարգում առաջացած՝ ամսվա սկզբին հետ կապված ծանրաբեռնվածության հետ»,– հարցին ի պատասխան հայտնեցին «ԱրՔա»–ից։

Նույն պատճառով ներկա պահին չի գործում նաև online banking ծառայությունը։

Ընկերությունից պարզաբանեցին, որ ծանրաբեռնվածության հետևանքով հնարավոր խնդիրներից խուսափելու համար այս ծառայությունը սպասարկող ծրագիրը ստիպված են եղել ժամանակավորապես անջատել։

Կենտրոնական բանկից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ տեխնիկական խնդիրները համակարգում ծագել են դեռևս սեպտեմբերի 29-ից։ Այս պահին մասնագետներն աշխատում են, ԿԲ–ում հույս ունեն, որ համակարգի աշխատանքն առաջիկա ժամերին կկարգավորվի։

Նշենք, որ Sputnik Արմենիան բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ քարտապանները չեն կարողանում օգտվել իրենց բանկային քարտերից. բանկոմատները չեն աշխատում, online փոխանցումներ ու վճարումներ չի ստացվում իրականցնել։

Comment here