ԳլխավորԼուր

Չինաստանում մեկնարկել են Առաջին ուսանողական (երիտասարդական) խաղերը

Չինաստանում մեկնարկել են Առաջին ուսանողական (երիտասարդական) խաղերը

Նոյեմբերի 5-ի երեկոյան Գուանսի մարզական կենտրոնում պաշտոնապես մեկնարկել են Չինաստանի Առաջին ուսանողական (երիտասարդական) խաղերը, հայտնում է chinadaily-ն։

Չինաստանի Պետական խորհրդի անդամ Շեն Իցինը խաղերը հայտարարելով բացված նշել է, որ առաջին անգամ Հարավչինական Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում տեղի է ունենում համազգային մարզական միջոցառում:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ ջահակիրները վառել են Խաղերի կրակը, որը  խորհրդանշում է շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունն ու երիտասարդական էներգիան:

Չինաստանում մեկնարկել են Առաջին ուսանողական (երիտասարդական) խաղերը
Չինաստանում մեկնարկել են Առաջին ուսանողական (երիտասարդական) խաղերը

70 րոպեանոց արարողությանը մասնակցել են մարզական 101 պատվիրակություններ ամբողջ Չինաստանից։

Նախկինում Չինաստանում ուսանողական և պրոֆեսիոնալ պատանեկան մարզական մրցումներն անցկացվում էին առանձին, և շատ ուսանողներ ստիպված էին ընդհատել ուսումը ՝ պրոֆեսիոնալ մարզիկներ դառնալու համար:

Կրթության նախարարության, Սպորտի գլխավոր վարչության և Կոմունիստական երիտասարդական լիգայի կենտրոնական կոմիտեի կողմից կազմակերպված խաղերը կանցկացվեն նոյեմբերի 5-ից 15-ը և կներառեն 39 մարզաձև, 51 դիսցիպլին և 805 մրցույթ, այդ թվում՝ համալսարաններում: