ԳլխավորԼուր

Ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են բասկետբոլի և վոլեյբոլի մրցումների հաղթողները

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում դեկտեմբերի 6-ին ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի և վոլեյբոլի տղաների ու աղջիկների մրցումները:

Բասկետբոլի մրցումների աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը: Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը. լավագույն եռյակը եզրափակել է Երևանի պետական համալսարանի թիմը:

Բասկետբոլի տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ երրորդը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը:

Վոլեյբոլի աղջիկների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի թիմը: Երկրորդ տեղը գրավել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը:

Վոլեյբոլի տղաների պայքարում առաջին տեղը գրավել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը: Երկրորդ տեղն է գրավել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի թիմը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը:

Հավելենք, որ 22-րդ ուսանողական խաղերի ամփոփումը և հանդիսավոր պարգևատրման արարողությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության նիստերի դահլիճում։