Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Կիսաեզրափակչում մեր ընտրանին 82:66 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը՝ 34 արդյունավետության գործակցով (EFF)։ Նա գրանցել է 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։
Եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոսովո – Մալթա կիսաեզրափակիչ զույգի հաղթողը։
Եզրափակիչը կկայանա վաղը՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում:
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթանակ էր տարել Անդորրայի, երկրորդ խաղում 109:56 հաշվով՝ Ջիբրալթարի, երրորդ խաղում 97:90 հաշվով՝ Մալթայի, չորրորդ խաղում 110:78 հաշվով՝ Մոնակոյի հավաքականի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


