Լուր

Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը

Հուլիսի 4-12-ը Երևանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։

Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը: Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականների դեմ:

Առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 24 հանդիպում: Բոլոր խաղերը տեղի կունենան Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ Մանանդյան 41): Մուտքն ազատ է:

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի շրջանակում հուլիսի 4-ին կմրցի Անդորրայի, հուլիսի 5-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 8-ին՝ Մալթայի, իսկ հուլիսի 9-ին՝ Մոնակոյի Մ16 տարեկանների հավաքականների հետ: Բոլոր խաղերը կմեկնարկեն ժամը 19:00-ին:

Առաջնության եզրափակիչը նախատեսված է հուլիսի 12-ին: Հայաստանի Մ16 հավաքականը նախորդ երկու տարիներին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews