ԳլխավորԼուր

Տարվա բառ է ճանաչվել «ապրումակցում»–ը. Լեզվի կոմիտե

2023–ի բառ է ճանաչվել «ապրումակցում»–ը, հայտնում են ՀՀ լեզվի կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ 12 քվեարկվածներից ամենաշատ ձայները` 42%, ստացել է «ապրումակցում» բառը։

«Թեև դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է։ Հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երևույթ ավելի ընդգրկուն է»,– նշում են Լեզվի կոմիտեից` հավելելով, որ այն ունի բառարանային գրանցում։
Թե ինչու է նախապատվությունը տրվել հենց այս բառին, կոմիտեից պարզաբանում են այսպես.

Ըստ քվեարկության արդյունքների` երկրորդ տեղում «խաղաղություն» բառն է` 30%։

Երրորդ տեղում «հայասաթ» բառն է` 7%։

Նշենք, որ «Տարվա բառ» ընտրելու համար քվեարկության էր դրվել 12 բառ`
1.Ապրումակցում
2.Արդարամիտ
3.Գործակարգավարական խորհրդակցություն
4.Գրավչություն
5.Զարդապատյան
6.Խաղաղություն
7.Խաչմերուկ
8.Խոսույթ
9.Հայասաթ
10.Մրգատուն
11.Տարակարգ
12.Տնտեսվարող

Նախորդ 2 տարիներին քվեարկությամբ առավելագույն ձայներ են ստացել «առաջնագիծ» (2021 թ․) և և «գիտարբուք» (2022 թ․) բառերը։