ԳլխավորԼուր

Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի

Սիրանուշ Դվոյան

Հայաստանի Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կոմիտեի նախագահ է նշանակվել Սիրանուշ Դվոյանը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքէջում։

Սիրանուշը Դվոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ Այս տարվա մարտին Գյուրջինյանը նշանակվեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։