ԳլխավորԼուր

Դավիթ Գյուրջինյանն ընտրվել Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր

Դավիթ Գյուրջինյան

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն այսօր ընտրվել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր:

Բուհի կառավարման խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը armlur.am-ին ասել է, որ նա միաձայն է ընտրվել: Ինչ վերաբերվում է 2022թ Կարինե Հարությունյանի ընտրությանը եւ արդյունքները դատարանի վճռով չչեղարկվելուն, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել այն փաստաթղթերը, որոնք ինքը չի ստորագրել, իսկ ինչ վերաբերվում է այս ընտրությանը, նրա ձեւակերպմամբ, այն կայացել է օրենքի տառին համապատասխան:

Ի դեպ՝ Գյուրջինյանը ռեկտորի միակ թեկնածուն էր։

Լեզվի կոմիտեի այն ժամանակվա նախագահ Դավիթ Գյուրջինյանը ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2023 թ. մարտի 15-ին։

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան համալսարանում ռեկտորի ընտրություն էր տեղի ունեցել, և այդ պաշտոնում վերընտրվել էր Կարինե Հարությունյանը։ Դրանից հետո դատական կարգով ընտրության արդյունքները վիճարկվում են մինչ օրս։