ԳլխավորԼուր

«Ես առաջնորդում եմ». Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հյուրերը շրջել են Դիլիջանի «Դուկո» (լատիներեն բառ է նշանակում է՝ «Ես առաջնորդում եմ») նորաբաց կենտրոնում, ծանոթացել կատարված աշխատանքին, երիտասարդների ժամանցի համար ստեղծված միջավայրին: Կենտրոնն ապահովված է քննարկումների և հանդիպումների ժամանակակից սրահով, գրադարանով և այլ ենթակառուցվածքներով:

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը
Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երիտասարդական կենտրոնի բացման կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ընթացիկ շաբաթը նախարարության, գործընկեր պետական և հասարակական կառույցների համար երիտասարդական էր, քանի որ Դիլիջանի երիտասարդական կենտրոնի բացմանը նախորդել էր նմանատիպ կենտրոնի բացումը Ապարանում, իսկ նախօրեին էլ Գավառում ազդարարվել էր այս տարվա երիտասարդական մայրաքաղաք ծրագրի մեկնարկը:

Ըստ նախարարի՝ այս տարի Հայաստանի ևս 4 բնակավայրերում հիմնվելու են երիտասարդական կենտրոններ, որոնց մրցույթներն այժմ ամփոփման փուլում են:

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը
Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

Տարվա կարևորագույն անելիքների համատեքստում՝ նախարարն ընդգծել է հատկապես «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակումը, որն այժմ հանրային քննարկումների փուլում է:

Երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ԿԳՄՍՆ 2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ ծրագրերի հայտերի հիմնական ուղղությունները: