Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Երիտասարդական տարածքի» բացման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառումը մեկնարկել է Օձունի մանկական արվեստի, Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական և Ախթալայի արվեստի դպրոցների սաների կատարումներով:
Պաշտոնական արարողությունից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը շրջել է երիտասարդական կենտրոնում, ծանոթացել տարածքին, ստեղծված պայմաններին և կենտրոնի ընձեռած հնարավորություններին: Երիտասարդների հետ հանդիպմանը վերջիններս ներկայացրել են իրենց ստեղծագործական գաղափարներն ու համայնքի զարգացմանն ուղղված առաջարկները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







