Լուր

Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Մխիթար Հայրապետյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Դրանից առաջ ստորագրած հրամանագրով ՀՀ նախագահը ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։

Մխիթար Հայրապետյանը 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել էր ՀՀ սփյուռքի նախարար, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։