ԱրվեստԳլխավորԼուր

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի առցանց ձեւաչափով

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը «ջութակ» մասնագիտությամբ։

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը եւ պանդեմիայի հետեւանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։

Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման եւ փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքում։

Կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Ծրագրում ընդգրկված են նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Մրցույթը կտևի մինչև հունիսի 15-ը։

Comment here