ԳլխավորԼուր

Մահացել է երգչուհի Բեթի Ռայթը

Մայիսի 10-ին Մայամիում (ԱՄՆ) մահացել է սոուլ եւ R&B ոճի երգչուհի Բեթի Ռայթը, տեղեկացնում է usatoday-ը։

66-ամյա երգչուհու մահվան պատճառը քաղցկեղն է։

Բեթի Ռայթը սկսել է ելույթներ ունենալ դեռ 2 տարեկանից՝ իր քույրերի ու եղբայրների հետ հանդես գալով եկեղեցական «Ուրախության արձագանք» երգչախմբում։

12 տարեկանում նա պայմանագիր է կնքում Deep City Records-ի հետ, իսկ 14 տարեկանում թողարկում է իր առաջին «My First Time Around» ալբոմը։

Երգչուհին մեծ ճանաչման արժանացավ 1971 թվականին, երբ թողարկվեց «Clean Up Woman» սինգլը «I Love the Way You Love» ալբոմից։

1974-ին Ռայթը գրեց «Where Is the Love?» երգը, որը նրան «Գրեմի» պարգեւեց «Լավագույն ռիթմ&բլյուզ ստեղծագործություն» անվանակարգում։

Comment here