Հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցի 34 008 շրջանավարտ՝ 9-րդ դասարանցի, ավարտական կենտրոնացված քննություն է հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։
Երևանում քննություն հանձնողների թիվը 11 765 է, մարզերում՝ 22 243: Գործել է 269 քննական կենտրոն։
Գնահատման և թեստավորման կենտրոնը ներկայացրել է քննության ճիշտ պատասխանները։