Այսօր՝ հունիսի 23-ին, 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունների հինգերորդ օրն էր. դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Կենսաբանություն»
Պատասխան
«Աշխարհագրություն»
Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար։
Միասնական քննությունների երկրորդ փուլի վերջին քննությունը հունիսի 27-ին է «Հայոց պատմություն» ու «Ֆիզիկա» առարկաներից։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կկայանան հունիսի 9-ից հունիսի 27-ը։ Հայտագրվել է 13 հազար 456 դիմորդ։