ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել են ներբուհական քննությունները

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել են ներբուհական քննությունները

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել են ընդունելության ներբուհական քննությունները:

Առաջինն իրենց գիտելիքներն ու ունակություններն են փորձում Ճարտարապետության ֆակուլտետի դիմորդները։ Այսօր 453 դիմորդից 450-ը հանձնում են «Գծագրություն» առարկայի քննություն, իսկ 3-ը՝ Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստ:

Քննությունների արդյունքները կհրապարակվեն ՃՇՀԱՀ պաշտոնական կայքում։

«Մաղթում ենք հաջողություն բոլոր դիմորդներին։ ՃՇՀԱՀ-ը սպասում է իր նոր սերնդի ստեղծագործ ուսանողներին»,-նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews