ԳլխավորԼուր

«Պարոն նախարար, եթե կարծում եք՝ Ձեր նման հայտարարություններով կոտրելու եք մեր պայքարող կամքը, չարաչար սխալվում եք»

Մեր պայքարը շարունակվում է և շարունակվելու է մինչև մեզ համար ընդունելի հանգուցալուծումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդունելության քննությունների արդյունքներից բողոքող դիմորդներից Հայկ Բաբալյանը:

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հուլիսի 26֊ին, այցելել ենք մի քանի մարզեր, որտեղ հանդիպումներ ենք ունեցել մի շարք դիմորդների հետ, ովքեր արդեն հայտնի իրավաբանական խմբին տրամադրել են լիազորագրեր, իրենց անունից դատարան հայց ներկայացնելու նպատակով։

 Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ասեմ՝ անհիմն և անմիտ էր։ Պարոն նախարար, եթե կարծում եք՝ Ձեր նման հայտարարություններով կոտրելու եք մեր պայքարող կամքը, չարաչար սխալվում եք։ Դուք որպես ոլորտի պատասխանատու, պատշաճ կերպով չեք իրականացնում Ձեզ վստահված գործունեությունը։ Մեր պայքարը շարունակվում է և շարունակվելու է մինչև մեզ համար ընդունելի հանգուցալուծումը։

Ուշադրություն 

Սիրելի դիմորդներ, հանդիպում ենք վաղը՝ առավոտյան 11։30֊ին նախարարության դիմաց, և հանդիպում ենք պահանջելու Արայիկ Հարությունյանի հետ։ Մենք միասին կկարողանանք հասնել արդարության, ԱՌԱ՛Ջ: Բոլորիս համար էլ բեկումնային պահ է, բայց մենք անկասկած կհասնենք արդյունքի։

Հ.Գ. ժողովուրդ ջան, մեր բռնած ճանապարհը բարդ է, բայց վստահ շարժվելու ենք առաջ, քանի որ մեր պահանջն արդար է։ Մենք պայքարում ենք մեր սահմանադրական իրավունքի համար, կրթվելու համար։
Օրենքի գերակայությունը՝ մեր պահանջն է։

Ուժեղ լինենք և համախմբված՝ Հաղթելու ենք…»,-նշված  է գրառման մեջ։

Comment here