Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները, հայտնում է
shamshyan.com-ը:
Դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը ահազանգել է ոստիկանություն, որ քարերով հարվածել և կոտրել են եռահարկ մասնաշենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերի եվրոպատուհանների ապակիները` պատճառելով մոտ 800 հազարից 900 հազար դրամի վնաս։
Պարզվել է, որ ապակիները քարերով հարվածել և կոտրել են նույն դպրոցում սովորող 10-ամյա, 11-ամյա և 10-ամյա երեխաները, որոնց հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։