Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին Հասանը հայտնել է երկուշաբթի Սերայի պալատում՝ կառավարության նիստից հետո։
«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին», — հայտնել է նա լրագրողներին:
Լիբանանում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց են մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։
Բողոքի ակցիաներն ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով, նախարարությունների շենքեր գրավելով։ Լրատվամիջոցները նշում են հարյուրավոր տուժածների մասին։
Ժ. 22.11-Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին՝ ասելով, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որը հասարակական վրդովմունք է առաջացրել, տարածված կոռուպցիայի արդյունք է:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։